ՍԵՄԻՆԱՐ ԵՐԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչությունը համագործակցաբար իրականացնում են ծրագիր, որի շրջանակներում Երևանի դպրոցների աշակերտները բաց դասերի ձևաչափով պետք է ներկայացնեն Երևանի գործող և պատմության գիրկն անցած եկեղեցիների մասին տեղեկություններ՝ ամփոփելով ֆիլմի ձևաչափով:
Ուսուցիչներին ծրագրին նախապատրաստվելիս մասնագիտական օգնություն ցույց տալու նպատակով, ս/թ մարտի 20-ին՝ Երևանի Արաբկիրի Հայորդյաց Տան դահլիճում կայացավ սեմինար: 
Սեմինարին ներկա ուսուցիչներին ողջունեցին ՔԴԿ-ի տնօրեն Գերշ. Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Երևանի քաղաքապետարանի հանրակրթական վարչության ներկայացուցիչ Անահիտ Մելքոնյանը: Ապա, թեմատիկ բանախոսություններով հանդես եկան Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուչարյանն ու բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:

 

IMG_4914 IMG_4915 IMG_4917 IMG_4918 IMG_4919 IMG_4920 IMG_4925 IMG_4926 IMG_4928 IMG_4929 IMG_4930 IMG_4932

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    April 2018
    M T W T F S S
    « Mar    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30