Ս/թ փետրվարի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Երևանի գրասենյակում, տնօրեն` Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ` Տիկին Տանյա Ռադոչայի հետ: Հանդիպմանը ներկա էին ՔԴԿ ծրագրերի գծով փոխտնօրեն` Տիկին Ելենա Հարությունյանը, ՔԴԿ փոխտնօրեն Վարանդ Քորթմոսյանը եւ Մանկական հիմնադրամի աշխատակից Արտակ Շաքարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա տարում երկկողմ գործունեության հնարավոր տարբերակները, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: