Երևանում տեղի ունեցավ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի 2017թ. ամփոփիչ ժողովը


Ս/թ դեկտեմբերի 7-ին ՔԴԿ երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՔԴԿ համագործակցությամբ իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի 2017թ. ամփոփիչ ժողովը, որ մեկնարկեց 1988թ. երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության աղոթքով: 
Այնուհետև ծրագրի մասնակիցներին ողջունեցին և ծրագրի կարևորությունն ու նշանակությունը շեշտեցին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպս. Նավասարդյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավար տիար Գարիկ Հայրապետյանը և ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն տիար Կարեն Նազարյանը: «Ազատության դրսևորման հնարավորությունն ընտանիքում» թեմայով բանախոսեց Հոգեշնորհ Տեր Անդրեաս Աբղ. Եզեկյանը: Ժողովի ավարտին ծրագրի մշտադիտարկման արդյունքները և ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրին ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Կարինե Քոչարյանն ու ՔԴԿ ծրագրերի գծով փոխտնօրեն Ելենա Հարությունյանը:
 
IMG_2911 IMG_2919 IMG_2927 IMG_2929 IMG_2933 IMG_2944IMG_2937IMG_2921
  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031