Նորքի Հայորդյաց տանը տեղի ունեցավ Հայորդյաց տների միացյալ համերգային ծրագիր-ցուցահանդեսը


Ս/թ 2017թ. նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տանը տեղի ունեցավ Հայորդյաց տների միացյալ համերգային ծրագիր-ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Հայորդաց տների գեղարվեստական, դեկորատիվ-կիրառական, գեղանկարչության, ավիամոդելային և սպորտային դասարանների սաները, որոնք ցուցասրահում ներկայացնում էին իրենց աշխատանքներն ու ձեռքբերումները:

Ցուցահանդեսից հետո Հայորդաց տան դահլիճում կազմակերպվել էր գեղարվեստական միասնական հանդիսություն՝ երգչախմբային, փողային նվագախմբերի, պարային, կրկեսային և հարվածային գործիքների դասարանների սաների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, պետական և մշակութային գործիչներ, ժողովրդական և վաստակավոր արտիստներ, կրթության մշակներ և այլ բազում հյուրեր: Հանդիսության ավարտին Գերաշնորհ Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց պարոն նախարարին և պետական ու մշակութային գործիչներին իրենց այցելության համար, որից հետո իր գնահատանքի խոսքում ՀՀ Մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանը խոստացավ համագործակցության նոր հեռանկարներ, մասնավորապես` «Մշակութային կանգառ» և «Արար» ծրագրերի շրջանակներում։24 22 19 21 17 16 15 14 13 10 11 12 08 02 03 04 06 072309

 

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031