Ծաղկաձորում անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների ղեկավար աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացներ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցաբար ս/թ նոյեմբերի 20-22-ը Ծաղկաձորում կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների ղեկավար աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացի առաջին օրը Տերունական աղոթքով մեկնարկեց բացման արարողությունը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, այնուհետև մասնակիցներին ողջունեց  ԱԺ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, որը նաև հանդես եկավ առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության, անձի կառավարման սկզբունքների մասին դասախոսությամբ:

Դասընթացի շրջանակներում Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, Տ. Արսեն քհն. Սարոյանը և Դավիթ սրկ. Հովհաննիսյանը ներկայացրին հոգևոր բանախոսություններ, ՔԴԿ ծրագրերի գծով փոխտնօրեն Ելենա Հարությունյանը գործնական դասընթացների ձևաչափով ներկայացրեց ծրագրային աշխատանքի կազմակերպման փուլերն ու առանձնահատկությունները, Էդուարդ Լևանյանը անդրադարձավ հանրային կապերի հիմնական սկզբունքներին ու միջոցառումների կազմակերպման առանձնահատկություններին, Լիլիա Թոթոլյանն անցկացրեց համակարգչային գիտելիքների փոխանցման գործնական դասընթաց:

Դասընթացն ավարտվեց մասնակիցների միասնական աղոթքով Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

IMG_2111 IMG_2112 IMG_2175 IMG_2182 IMG_2189 IMG_2217 IMG_2282 IMG_2329 IMG_2343

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031