Ամփոփվեցին Էջմիածնի տարածաշրջանի ՆՈՒՀ-երի մանկավարժների մեկամսյա հոգևոր դասընթացները


Ս/թ 24 նոյմբերի 2017ին, ամփոփվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպված Էջմիածին տարածաշրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար կազմակերպված հոգևոր դասընթացները: Մանկավարժները մասնակցեցին Աստվածաշնչի, Եկեղեցու, Սուրբ Պատարագի, Եկեղեցու յոթ խորհրդների, պարեպաշտական սովորությունների և այլ նյութերի մասին դասախոսությունների: Դասընթացների վերջին օրը մանկավարժներին հանդիպեց և իր օրհնության ու խրատական խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն՝ գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, ով իր խոսքում անդրադարձավ ՆՈՒՀ-երի մանկավարժների ունեցած կարևոր դերակատարությանը՝ հոգևորապես առողջ և արժեհամակարգով հարուստ սերունդ պատրաստելու գործում: Դասընթացի ավարտին մանկավարժներին տրամադրվեցին մասնակցության հավասատագրեր:

 

1 2 3 4 6 75

            

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031