Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը


Հոկտեմբերի 14-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում անցկացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) համագործակցությամբ իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը:

«Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մասնակցեցին 132 ուսուցիչներ:

Մրցույթի նպատակն է նպաստել հայոց ազգային դպրոցում սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում մանկավարժի դերի բարձրացմանը` բացահայտելով առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսուցիչներին ու տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական փորձը, ինչպես նաև հասարակության մեջ խթանել ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

Առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա նաև «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

1 2 3 4 5 6 7 8 9

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031