«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրը Վանաձորի տարածաշրջանում


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացվող «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում՝ ս/թ հոկտեմբերի 12-ին ՔԴԿ աշխատակից Բարեշնորհ Սերոբ սարկավագ Իսախանյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանը այցելեցին Վանաձորի տարածաշրջանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, որտեղ հանդիպեցին մարզի դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներին և նրանց բաժանեցին Աստվածաշունչ մատյաններ: Հանդիպմանը ներկա էին շրջանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը, ՔԴԿ պատասխանատու Վերա Գրիգորյանը, Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եվա Թոմին և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության բարեկամներ:

 

IMG_1327 IMG_1333 IMG_1339 IMG_1350

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031