Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հայորդաց տների սաների մրցանակաբաշխություն


01

Դեռևս ամիսներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հայորդաց տների համակարգում, ազնիվ բարերարությամբ ավստրալիաբնակ Տեր և Տիկին Ստեփան և Հիլդա Գրգեաշարյանների, անցկացվեց դեկորատիվ կիրառական ճյուղերի դասարանների սաների աշխատանքների մրցույթ:

Ս/թ սեպտեմբերի 23-ին Արաբկիրի հայորդաց տանը տեղի ունեցավ վերոնշյալ մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը. I, II և III տեղերը զբաղեցրած 31 աշակերտներ պարգևատրվեցին մրցանակներով ու պատվոգրերով:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիկին Ռուզաննա Մուրադյանը, Հայորդաց տների տեսուչ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Հայորդաց տների գեղարվեստական խորհրդի անդամներ, հանրակրթական դպրոցների և հայորդաց տների տնօրեններ և բազում այլ հյուրեր: Հանդիսության ընթացքում գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկան Հայորդաց տների սաները:

Միջոցառման ավարտին Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության խոսք հղեց ներկաներին և մրցույթի կազմակերպիչներին, որից հետո շնորհակալագիր փոխանցեց մրցույթի բարերար ամոլին:

Հանդիսության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, մրցանակակիր աշակերտներն իրենց ուսուցիչների և Հայորդաց տների համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Արսեն քահանա Սարոյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության դեպի Վայոց Ձորի թեմի սրբավայրեր:

 

2 3 4 5 6 7 8 9 10 11

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    April 2018
    M T W T F S S
    « Mar    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30