Մեկնարկել է «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը


 

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով անցկացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մասնակիցների հայտագրումը:
Մրցույթին հայտագրվելու համար մասնակիցների թեկնածությունները մարզային (Երևանի` քաղաքային) կրթության վարչություններ են ներկայացնում դպրոցների տնօրենները` մանկավարժական խորհուրդների գրավոր որոշմամբ:
Յուրաքանչյուր մասնակից գնահատող հանձնաժողովին է ներկայացնում դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից տրված երաշխավորագիր-բնութագիր` կից համապատասխան փաստաթղթերով, որտեղ նշվում է.

 

• ուսուցչի կրթությունը

 

• մասնագիտությունը

 

• ավարտած ուսումնական հաստատությունը

 

• մանկավարժական աշխատանքի փորձը

 

• կոչումները (երբ է ստացել և ում կողմից)

 

• տվյալ ուստարում ինչ առարկա է դասավանդում (քանի ժամ և որ դասարաններում)

 

• մասնակցությունը և ելույթները գիտաժողովներում (ցանկալի է)

 

• հրատարակած հոդվածների պատճենները (ցանկալի է):

 

Մրցույթի անցկացման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Կրթության և գիտության նախարարության edu.am կայքից, ինչպես նաև դիմելով մարզային կրթության վարչություններ կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն (հեռ.՝ 010 517 199 (երկ.- ուրբ., ժ. 10:00-17:00), էլ. հասցե՝ mayratorqdk@gmail.com ):

 

456 856 4587 7537 7563 783787

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031