Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը (տեսանյութ)


surb-khachi-gtnvelu-tony-4068Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Տոնին հաջորդող երկուշաբթի օրը կոչվում է մեռելոց, որը ննջեցյալների հիշատակության օրն  է:

Սուրբ Խաչի խորհրդի և տոնի մասին առավել մանրամասն՝ տեսանյությում:

 

 

 

 

 

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    August 2018
    M T W T F S S
    « May    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031