Եռօրյա դասընթաց-համաժողով «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում


11024777_1562835010632122_8512706070317527419_oՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը  ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող  «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում ս/թ մարտի 23-25-ը Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում կազմակերպվեց դասընթաց-համաժողով՝ ծրագրին ներգրավված հոգևորականների և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների մասնակցությամբ:Դասընթացի առաջին հատվածում դասընթացավարը՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, ՔԴԿ աշխատակիցներին փոխանցեց ոչ ֆորմալ կրթության և կիրառվող մեթոդների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև լսարանների հետ աշխատանքի հմտություններ:    

 

 

10855102_1562835007298789_3291676369157316349_oՀամաժողովի երկրորդ օրը ՔԴԿ աշխատակիցներին և նրանց միացած հոգևորականներին ողջունեցին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպս. Նավասարդյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:  Օրվա ավարտին համաժողովի մասնակիցները Կեչառիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին երեկոյան ժամերգության, որի ավարտին ներկաների հետ  հոգևոր խորհրդածություններով կիսվեց ՔԴԿ փոխտնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին աբեղա Համբարձումյանը:  Համաժողովի վերջին օրը սկսվեց Սուրբ Գրքի սերտողությամբ, որի թեման աղերսված էր ընտանիքներում պատասխանատվության գաղափարի գերակայությանը:

 

 

11049124_1562885250627098_2624607194802459252_oԱպա  «Արարք և պատասխանատվություն» թեմայով բանախոսեց Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով մասնակիցներին փոխանցեց գիտելիքներ մարդկային արարքների, դրանցից բխող հետևանքների և պատասխանատվության մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց այն գաղափարին, որ եթե ընտանիքներում չկա Աստվածային ներկայությունը և դրանից բխող հոգևոր արժեհամակարգը, ապա այնտեղ նվազում է բարոյական պատասխանատվության զգացողությունը և գերակշռում է նյութական հարցերում պատասխանատվության զգացումը:

 

 

Հավարտ հանդիպման, մասնակիցներին ներկայացվեց ծրագրային ուղղվածությունն ընթացիկ տարում, անդրադարձ եղավ  կազմակերպչական հարցերին, քննարկվեց ծրագրի ժամանակացույցը, ըստ որի քահանաները և ՔԴԿ պատասխանատուները ապրիլ-մայիս, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին  հանդիպումներ կունենան դպրոցների ավագ դասարանների աշակերտների և ծնողական լսարանների հետ՝ անդրադառնալով հոգևոր արժեքների միջոցով պատասխանատվության գիտակցությանը և կիրառությանը ընտանիքներում:   

 

11046359_1562535930662030_7432278517627588707_o

11083810_1562885167293773_6561958784102258725_o

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    July 2018
    M T W T F S S
    « May    
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031