ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

     Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է և մեծ դեր ունի երեխայի կրթության, դաստիարակության, անձի ձևավորման պատասխանատու գործընթացում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հաստատված կրթական համալիր ծրագրի կարևոր մաս են կազմում բազմաբնույթ միջոցառումների՝ այդ թվում` ազգային-եկեղեցական տոների կազմակերպումը:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), հետամուտ լինելով աճող սերնդի ազգային-հոգևոր դաստիարակության իրականացմանը, գործունեություն է ծավալում նաև նախադպրոցական կրթության ոլորտում:

   Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ 12.10. 2005թ. Թիվ 07-4/31-39 գրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանային պատասխանատուները, ովքեր համակարգում են կենտրոնի աշխատանքները մարզերում, ըստ տարածաշրջանների պարբերաբար այցելում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ (ՆՈՒՀ)՝ զրույց-խորհրդատվություն իրականացնում հաստատության տնօրենության և դաստիարակների հետ, մասնակցում կազմակերպվող միջոցառումներին:

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ  իրականացվում են տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր՝  տարածաշրջանային սեմինարներ ՆՈՒՀ-երի մանկավարժների և դաստիարակների մասնակցությամբ (2008թ.,2012թ.), «Ս. Զատիկը մանուկների շուրթերով» մրցույթ-փառատոն (2009թ.), «Ծաղկազարդը տոնում են մանուկները» (2010թ.), «Ծաղկազարդը տոնում են մանուկները» (2011թ.) ծրագիր, մարզային հանդիպումներ ՆՈՒՀ-երի տնօրենների հետ (2012թ.), «ՆՈՒՀ-ի լավագույն տնօրեն, լավագույն մանկավարժ, լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթ (2013թ.), ՀՀ բոլոր մարզերից ՆՈՒՀ-երի սաների հյուրընկալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

   Հընթացս պատրաստվում և ՆՈՒՀ-երին են տրամադրվում օժանդակ դիդակտիկ նյութեր՝ «Իմ գանձարանը» գունազարդման գիրք, «Հայը և իր երգը» մանկական երգերի ժողովածու, միջոցառումների սցենարներ, ցուցապաստառներ և  աղոթաթերթիկներ:

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031