ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

  

  • 2015թ. ՀԵՊ օլիմպիադա
  • «Ավետարանական առակները հայ դպրոցում» - համադպրոցական մրցույթ-փառատոն
  • 2015թ. ՀԵՊ օլիմպիադա
  • 2015թ. ՀԵՊ օլիմպիադա
  • «Լավագույն ուսուցիչ» - ամենամյա մրցույթ - /2014թ./

       Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր եղել է կրթողն ու ուսուցանողը հայ ժողովրդի` հիմնելով դպրոցներ, մատենադարաններ, համալսարաններ, և պատահական չէ, որ, չնայած այժմ այդ գործառույթները իրականցնում է ինքնիշխան ՀՀ կառավարությունը, այդուհանդերձ Եկեղեցին չէր կարող անմասն մնար այդ սրբազան գործից: Առավել ևս զգացվում էր անհրաժեշտություն անաստվածության յոթանասուն տարիներից հետո հայ աշակերտներին, ինչու չէ, նաև նրանց ծնողներին ծանոթացնելու Հայ Եկեղեցու պատմությանը, քրիստոնեական բարոյագիտությանն ու հոգևոր-ազգային արժեքներին: Եվ ահա 2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` հանձին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության կառավարության` հանձին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջև կնքվեց  համաձայնագիր` հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Սույն համաձայնագիրն ամրապնդվեց 2005 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմ Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳ նախարարության` ի դեմ նախարար Սերգո Երիցյանի միջև կնքված համաձայնագրով՝ սահմանելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ:

      2003-2004 թթ. ուսումնական տարվանից առարկան մուտք գործեց հանրակրթական դպրոցների 4-5-րդ դասարաններ: 2005 թ. այն մտավ պետական պարտադիր առարկայացանկ` 4-10-րդ /հետագայում՝ 5-11-րդ/ դասարանների ուսումնական ծրագրով: 2005 թ. ամբողջացան Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերը, ինչպես նաև` ուսուցչի ձեռնարկները բոլոր դասարանների համար:

    ՔԴԿ-ի և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի համագործակցությամբ իրականացվել են ՀԵՊ ուսուցիչների մեկնարկային վերապատրաստման դասընթացներ, կրթական ծրագրերի կազմության, վերամշակման, դասագրքրերի խմբագրման, վերախմբագրման, բեռնաթափման աշխատանքներ:

      ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին 2.02. 2007թ. ՀՀ օրենքի հոդված 8-ը և ՀՀ ԿԳՆ 12.10. 2005թ. Թիվ 07-4/31-39 գրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանային պատասխանատուները, ովքեր համակարգում են կենտրոնի աշխատանքները մարզերում` ըստ տարածաշրջանների, այցելում են հանրակրթական դպրոցներ` իրականացնում դասալսումներ, ծանոթանում առարկայի դրվածքին, ուսուցիչների պատրաստվածությանը, առարկայի նկատմամբ   աշակերտների վերաբերմունքին, կազմակերպում ուսուցիչների հոգևոր-մասնագիտական գիտելիքները հարստացնող սեմինարներ, օգտակար լինում նրանց մասնագիտական խորհուրդներով, տրամադրում համապատասխան գրականություն, միջոցառումների կազմակերպման օրինակելի սցենարներ, տեղեկանում առարկայի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև` առաջարկներին, որոնք նկատի են առնվում և քննարկվում կրթության գերատեսչությունում:

     ԿԳՆ հետ համագործակցաբար, 2005թ.-ից սկսյալ,  կազմակերպվում է Լավագույն ուսուցիչ մրցույթը, որը խրախուսում է մրցույթի մարզային և հանրապետական փուլերը հաղթահարած ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի, այնպես էլ հայոց լեզվի, հայոց պատմության, բնագիտական առարկաների ուսուցիչներին և դասվարներին:

   2009-2010 ուսումնական տարվանից ՔԴԿ նախաձեռնությամբ և ԿԳ նախարարի հրամանով առարկայական օլիմպիադաների շարքում իր հաստատուն տեղն է գրավել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որին մասնակցում են 8-12-րդ դասարանների աշակերտները:

   Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ՔԴԿ-ն պարբերաբար  նախաձեռնում է հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի իրագործում, ինչպես օրինակ` Գիտաժողովների շարք ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, Ս. Պատարագն աշակերտների շուրթերով, Խոկումներ Մեծ Պահքի շրջանում, Ուխտագնացություններ խոնարհված եկեղեցիներ, Կրթության մշակների օրհնություն, Տնօրենների գնահատանք, Հոգևոր աջակցություն ընտանիքներին, Գրերի գյուտից գրատպություն, Ավետարանական առակները հայ դպրոցում ծրագրերը:

    2011-2012 ուստարվանից սկսյալ՝ ՀՀ  որոշ հանրակրթական դպրոցների /ներկայումս՝ շուրջ 50/ 2-4-րդ դասարաններում փորձնական ծրագրով ներդրվել է Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Ընթացիկ՝ 2014-2015ուստարում մշակվել, խմբագրվել, հրատարակվել և դպրոցներ են ներդրվել  առարկայի՝ 2-4-րդ դասարանների դասագիրք-տետրերը:

 

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031