Հրատարակություններ

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն իր գործունեության սկզբից կատարել է մի շարք հրատարակություններ:

 

  1. 2008 թ. տպագրել է «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» գրքույկը, ուր ներկայացված է Վազգեն Ա Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը:

  2. 2010թ. տպագրել է «Իմ Գանձարանը» գիրքը: Այն ներառում է Սուրբ Գրքի պատումներ և հայ ժաղովրդական ավանդազրույցներ՝ կից գունազարդման նկարներով: Նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար:

  3. 2011թ. տպագրել է «Ծաղկազարդը տոնում են մանուկները» գրքույկը: Գրքույկում տրվում է տոնական ցերեկույթի սցենար՝ մանկապարտեզներում միջոցառումներ կազմակերպելու համար:

  4. 2011թ. «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում տպագրել է «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք» գիրքը: Այն ներառում է թվով յոթ նյութեր, որոնք վերաբերվում են ժամանակակից ընտանիքների առջև ծառացած հիմնախնդիրներին և դրանց հաղթահարման հոգևոր ուղիներին՝ որպես նախատիպ ունենալով քրիստոնեական օրինակելի ընտանիքը:

  5. 2011թ. հրատարակել է  «Հայը եւ իր երգը» գիրքը: Սա մանկական երգարան է և իր մեջ ընդգրկում է եկեղեցական-ազգային տոներին, սրբերին և բարեպաշտական սովորություններին, պատմական դրվագներին նվիրված երգեր (նոտայագրված):

  6. 2012 թ. հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը: Գրքում ներկայացվում է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:

  7. 2014թ. հրատարակել է «Առակներն ուսուցանում են» գիրքը: Գրքում տրված են Ավետարանական 12 առակների Ավետարանական հատվածները և դրանց համապատասխան երկուական մեկնությաններով:

 

Բացի գրքերից Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը հրատարակել է նաև մի շարք թերթոններ և աղոթագրքույկներ:

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031