ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

  • Հուլիսի 10. 2014թ. Կիրակնօրյա կրթօջախների շուրջ 130 ուսուցիչների և քահանաների միջթեմական քառօրյա համաժողով Ծաղկաձորում:
  • Հուլիսի 10. 2014թ. Կիրակնօրյա կրթօջախների շուրջ 130 ուսուցիչների և քահանաների միջթեմական քառօրյա համաժողով Ծաղկաձորում:
  • Նոյեմբերի 29. 2014թ. Ս.Թադեոս և Ս.Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը կայացավ հայաստանյան թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների վաստակաշատ ուսուցիչների գնահատանքի միջոցառում:
 

 Կիրակնօրյա դպրոցը ազգային-հոգևոր դաստիարակության կրթօջախ է, որն առաքելություն ունի առաջնորդելու մանկանն առ Աստված և դեպի եկեղեցի`ձգտելով ձևավորել Աստվածաշնչի պատվիրաններին, ավետարանական ճշմարտության վրա հիմնված Հայոց եկեղեցու սրբազան ավանդությանն ու հայրերի հավատքին հավատարիմ առողջ հասարակություն: Հայ իրականության մեջ առաջին Կիրակնօրյա կրթօջախները պաշտոնապես բացվել են Հալեպում 1929 թ.: 1980-ական թվականների վերջին՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային վերազարթոնքի շրջանում, պայմաններ ստեղծվեցին հայ մանկան քրիստոնեական դաստիարակության համար:

    Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին քայլերից մեկը եղավ ուսուցիչների վերապատրաստումը` կրոն դասավանդելու համար, որին զուգահեռ բացվեցին կիրակնօրյա դպրոցներ, կազմվեցին ուսումնական ծրագրեր, տպագրվեցին Կրոնի դասագրքեր` 1-10-րդ դասարանների համար, ինչպես նաև բազմաբնույթ գրքույկներ, ուսուցողական թերթոններ և այլ օժանդակ նյութեր: 1996թ. Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի գահակալության օրոք ստեղծված Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ) դարձավ հանրապետությունում գործող կիրակնօրյա դպրոցներին միմյանց կապող միակ օղակը:

    2005թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ կազմավորվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), որի գործունեության շրջանակներում ընդգրկվեց նաև կիրակնօրյա կրթության ոլորտը: Կենտրոնը Վորլդ Վիժն միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության աջակցությամբ իրականացնում է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներ, թեմական ներկայացուցչական ժողովներ: Հընթացս մշակվել են միասնական կանոնադրություն, ուսումնական ծրագրեր, մեթոդական գրականություն, իրականացվել տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր:

2015թ. ամբողջացված տվյալների համաձայն ՀՀ բոլոր թեմերում գործում են 110-ից ավելի կիրակնօրյա դպրոցներ, ուր դասավանդում են 220-ից ավելի ուսուցիչներ և ուսանում 5100-ից ավելի սաներ:

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031