ԾՐԱԳՐԵՐ

 

 

 

Յուրաքանչյուր ուսումնական տարեշրջանի մեկնարկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվում է Կրթության մշակների օրհնություն, որի շրջանակներում կրթական գերատեսչության, վերջինիս ենթակա կառույցների, մարզային, քաղաքային կրթական կառույցների, ինչպես նաև հանրապետության բարձրագույն, միջնակարգ և հանրակրթական հաստատությունների ղեկավար մարմինները և մանկավարժները մասնակցում են  Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ անցկացվող օրհնության արարողությանը:

 

 

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար կազմակերպվում է «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը, որն անց է կացվում երկու՝ մարզային և հանրապետական փուլերով:

Խրախուսվում են ոչ միայն հաղթող ուսուցիչները, այլև հանրապետական փուլի բոլոր մասնակիցները:

 

 

 

Ծրագրին մասնակցել են շուրջ 800 դպրոցներ: Որպես օժանդակություն՝ պատրաստվել, հրատարակվել և ՀՀ 1500 դպրոցներին տրամադրվել է «Առակներն ուսուցանում են» գիրքը: Մրցույթն իրականացվել է չորս փուլով` տարածաշրջանային, ընտրական, մարզային և հանրապետական:

Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրված լավագույն միջոցառումները մասնակցել են ընտրական և ապա՝ մարզային փուլին: Յուրաքանչյուր մարզից հաղթող է ճանաչվել մեկական դպրոց: Վերջիններս ներկայացել են մրցույթի հանրապետական փուլ` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ավարտին ընտրվել և պարգևատրվել են «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», անվանակարգերում և գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ի համար հաղթող ճանաչված դպրոցները:

 

 

 

ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համագործակցաբար իրականցվել է սիրիահայ ընտանիքների դպրոցահասակ երեխաներին որպես օգնություն 645 օրինակ գրենական պիտույքների տրամադրման ծրագիրը:

Սիրիահայ ընտանիքների մանկապարտեզ հաճախող շուրջ 103 երեխաների համար Տիկնիկային գործիչների միության դերասանների մասնակցությամբ կազակերպվել է տոնական հանդիսություն, որի ընթացքում  բոլորին բաշխվել են կոնֆետների հավաքածու և գրենական պիտույքներ:

 

 

 

Գրատպության 500ամյա հոբելյանին նվիրված ծրագրին մասնակցել են շուրջ 450 դպրոցներ: Որպես օժանդակություն՝ պատրաստվել, հրատարակվել և ՀՀ 1500 դպրոցներին տրամադրվել է «Գրից մինչև գիրք» գիրքը: Մրցույթն իրականացվել է երեք փուլով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական:

Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրված լավագույն միջոցառումները մասնակցել են մարզային փուլին, ապա յուրաքանչյուր մարզից հաղթող է ճանաչվել մեկական դպրոց: Վերջիններս ներկայացել են մրցույթի հանրապետական փուլ` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ավարտին ընտրվել և պարգևատրվել են «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», անվանակարգերում և գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ի համար հաղթող ճանաչված դպրոցները:

 

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցաբար շարունակաբար իրականցվում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների համակարգմամբ քահանաներն այցելում են դպրոցներ, հանդիպում ծնողական և աշակերտական լսարանների հետ, անդրադառնում ընտանիքի առողջ մթնոլորտը խաթարող խնդիրներին, ուղենշում հաղթահարման հոգևոր ճանապարհը:

 

 

 

Ծրագրին, որի նպատակն էր աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և երգեցողությանը, մասնակցել են շուրջ 700 դպրոցներ: Մրցույթն իրականացվել է երեք փուլով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական:

Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրված լավագույն միջոցառումները մասնակցել են մարզային փուլին, ապա յուրաքանչյուր մարզից հաղթող է ճանաչվել մեկական դպրոց: Վերջիններս ներկայացել են մրցույթի հանրապետական փուլ` եզրափակիչ եռօրյա միցույթ-փառատոնին, որն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ավարտին ընտրվել և պարգևատրվել են «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», անվանակարգերում և գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ի համար հաղթող ճանաչված դպրոցները:

 

 

 

ՀՀ մարզկետրոններում անցկացված մրցույթի գրավոր և բանավոր փուլերի արդյունքում որոշվել են ՆՈՒՀ-երի լավագույն տնօրեններն ու դաստիարակները յուրաքանչյուր մարզից և Երևանից, ովքեր պարգևատրվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեափառ Հայրապետի և ԿԳ նախարարի կողմից:

 

 

 

Տոնի առիթով ՀՀ շուրջ 340 ՆՈՒՀ-երի սաների համար կազմակերպվել է ծրագիրը, որի շրջանակներում ՆՈՒՀ-երին տրամադրվել է ՔԴԿ կողմից կազմված և հրատարակված սցենարային գրքույկ: Վերջինիս հիման վրա կազմակերպվել են Ծաղկազարդին նվիրված տոնական միջոցառումներ: Ցերեկույթներին ՆՈՒՀ-երին փոխանցվել է Հայրապետական օրհնության գիրը, «Իմ գանձարանը» գունազարդման գիրքը, աղոթաթերթիկներ:

 

 

 

Ծրագրի շրջանակներում Ծաղկազարդին և նախորդող 3 օրերի ընթացքում կազմակերպվել են ՆՈւՀ-երի ավագ խմբերի այցելություններ ծխական եկեղեցիներ, որտեղ հոգևորականները կատարել էին օրհնության կարգ, երեխաներին հնարավորություն է ընձեռվել թեմատիկ կավճանկարներ անել եկեղեցու բակում, ինչպես նաև բաշխվել են տոնին նվիրված բացիկներ և ցուցապաստառներ: Ծրագրին մասնակցություն են ունեցել թվով  137 ՆՈւՀ-եր ՀՀ տարբեր տարածաշրջաններից:

 

 

 

Ծրագրին մասնակցել են ՀՀ տարբեր տարածաշրջանների թվով 107 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (ՆՈՒՀ): Ծրագրի շրջանակներում ըստ ՔԴԿ տրամադրած սցենարի` ՆՈՒՀ-երում կազմակերպվել են Ս. Հարությանը նվիրված միջոցառումներ, ինչպես նաև յուրաքանչյուր մանկապարտեզում կազմակերպվել են Զատկական ցուցանմուշների ցուցահանեսներ: Բոլոր մանկապարտեզների միջոցառումներին ներկա են գտնվել հանձնաժողովներ` քահանա հայրերի գլխավորությամբ, որոնց ընտրությամբ լավագույն ցուցանմուշները ներակայացվել են Մայր Աթոռում, ուր և հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույնները:

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031