Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1959 թվականին` որպես գիշերօթիկ դպրոց, որն իր հովանավորության տակ էր առել մտավոր և ֆիզիկապես թույլ երեխաների և գտնվում էր Մայր Աթոռի հովանու ներքո:
2009 թվականին բարերար Էդուարդո Էօրնեկեանը դարձավ դպրոցի հովանավոր և դպրոցը վերանվանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատություն:
Այժմ դպրոցի տեսուչն է Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, իսկ տնօրենն է Յուրի Ջիլավյանը:
Դպրոցն ունի իր համազգեստն ու տարբերանշանը:
Դպրոցն ունի իր օրհներգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն է, իսկ երաժշտության հեղինակը Կոմիտաս Վարդապետ Հովնանյաննը:
Ամեն ամառ դպրոցի լավագույն աշակերտները, դպրոցի հովանավորությամբ, մեկնում են հանգստանալու, ստանում են բազմաթիվ ոգևորող պարգևներ:
Այժմ ընթացքի մեջ է պր. Էօրնեկեանի հովանավորությամբ կառուցվող դպրոցի նոր շենքը, որը պատրաստ կլինի մոտ 1 տարուց: