«Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց»հիմնադրամ

PicMonkey Collage

 

Գևորգ  Էմինի  անվան  N 182  ավագ  դպրոցը  գտնվում է  Մայրաքաղաք   Երևանի   Կենտրոն  համայնքի Կորի (Կրիվոյ) 55  հասցեում:

 

Տարեցտարի  ավելանում է դպրոցում  սովորել ցանկացող  աշակերտների թիվը:  Դպրոցի հին շենքի պատերը   հարազատ  են դառնում  այստեղ  իր ուսումնառությունը սկսող  յուրաքանչյուր  սովորողի համար: Դպրոցի մանկավարժական կուռ կոլեկտիվը   չի ընկրկում   ժամանակի մարտահրավերների   և դժվարությունների առջև,  ընդհակառակը,  դժվարությունները ավելի են կոփում: Եվ օր օրի  նրանք կերտում  են դպրոցի պատմությունը՝  ձգտելով  միշտ դեպի վեր,  դեպի նորանոր  բարձունքներ,  չբավարարվելով   ձեռքբերումներով:

Վաստակաշատ  մանկավարժական  կոլեկտիվը  կրթել,  դաստիարակել է  բազում  սաների,  որոնցից   շատերը  դարձել  են  անվանի լրագրողներ, դերասաններ,  պետական  գործիչներ,  երգչուհիներ,  զինվորականներ, բժիշկներ:  Այսօր էլ  մեր աշակերտության մեջ կան շատ տաղանդավոր սովորողներ,  որոնք դեռ հնչեցնելու են  Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի անունը:

Դպրոցն ունի ակտիվ  գործող  աշակերտական խորհուրդ, որն էլ  ստեղծել է դպրոցի   հիմնը  և դրոշը: Քայլ առ քայլ  մեր դպրոցը իր կայուն  տեղն է ձեռք բերում  կրթության  բնագավառում: Առկա ձեռքբերումները,  տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտության  տարած հաղթանակները  վերն  ասածի ապացույցն  է: Դպրոցի յուրաքանչյուր օրը արարում է և  իրագործում  է  մի պարզ իմաստություն՝   այսօրը  կերտում  է վաղը,  այսօրվա սերմը  ապագայի հունդն  է  և  գալիքի բերքը:

         Դպրոցի  հասցեն՝     Կորի 55      հեռ. 54 – 00 – 10 Էլ. հասցեն՝  school182 @schools.am  

 

                         

  • Անուն
    Էլ. հասցե *
  • Արխիվ

    December 2017
    M T W T F S S
    « Nov    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031